ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դավիթ Հարությունյան. Մենք տարբեր տեսակետներ ունենք, սակայն կարողացանք համաձայնության գա

Դավիթ Հարությունյան. Մենք տարբեր տեսակետներ ունենք, սակայն կարողացանք համաձայնության գա
14.09.2016 | 10:02

Գոհացուցիչ է, որ խորհրդարանի քաղաքական ուժերը, չնայած տարբեր տեսակետներ ունենալուն, կարողացան համաձայնության գալու ուժ գտնել՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ ընտրատեղամասերի վերազինման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:


Նրա խոսքով՝ քաղաքական երկխոսությունն անչափ կարեւոր է երկրի զարգացման համար: Մնում է գոհունակությամբ նշել, որ քաղաքական տարբեր ուժերը կարողացան միասնական որոշման հանգել, հայտարարել է Հարությունյանը: Նա հույս է հայտնել, որ նոր խորհրդարանում երկխոսելու ցանկությունը ոչ միայն կպահպանվի, այլեւ կխորանա և շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակությանը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող առաջարկների համար, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության կազմակերպման հարցում մեծ օգնության համար:

«Ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել նաեւ նրա գործընկերներին՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորներին»,- ընդգծել է Հարությունյանը:

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ